ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայազգի բնակչության մակարդակի վերաբերյալ

Հայազգի բնակչության մակարդակի վերաբերյալ
04.06.2026 | 12:06

Հայաստանում բնակավայր կա, որի օդային տարածքով անցնելիս, ինքնաթիռները վերջերս սկսել են շատ ցածր թռչել: Բնակիչներին դա անհանգստացնում է, մանավանդ` ինքնաթիռների ձայնը:

Այդպիսի, ինձ ծանոթ մեծահասակ մի քանի բնակիչ որոշեցին «բողոքվել»:

Մտա աշխարհում ինքնաթիռների շարժը ներկայացնող flightradar 24 կայքը: Պարզվեց, որ այդ բնակավայրի օդային տարածքով հիմնականում ադրբեջանական ավիաընկերություններին պատկանող կամ ադրբեջանական քաղաքներ ուղևորվող ինքնաթիռներն են թռչում: Տեղեկանալով այդ մասին, զրուցակիցներս գոհունակություն հայտնեցին (բողոքի նշույլներն անգամ անհետացան): Վերջիններս ասացին, որ ադրբեջանցիները Հայաստանի օդային տարածքը օգտագործելու համար Հայաստանին գումար կփոխանցեն, և Նիկոլն իրենց թոշակները կբարձրացնի: Ի պատասխան մեջբերեցի Ալիև Իլհամի բառերը. «Մենք Հայաստանի օդային տարածությունը օգտագործում ենք առանց իրենց թույլատվության, և թող բոլորը իմանան այդ մասին»: Բնակիչներն ասացին, որ ես «քոչական եմ»:

Ինչևէ: Այժմ մեծահասակ բնակիչները գոհ են և հպարտ, քանզի արդեն գիտեն, որ հենց իրենց բնակավայրի օդային տարածքով շատ ցածր թռչում են ադրբեջանական ինքնաթիռները: Եվ, քանի որ ինքնաթիռներն ադրբեջանական են, ապա դրանք բնակիչներին այլևս չեն խանգարում: Թող թռչեն: Зато Նիկոլը թոշակը կբարձրացնի: Եվ թքած, թե ինչ է ասել Ալիև Իլհամը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 6175

Մեկնաբանություններ